Գերմանիայի թուրքերը բողոքի ակցիա են անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ


12:32 , 28 հունիս, 2016

turkey_protest_010613_2Araratnews.am-ը գրում է.

Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում բնակվող թուրքերը բողոքի ակցիա են անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ` հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ ավելի վաղ նման ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայի այլ քաղաքներում: Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: