Araratnews.am-ը գրում է.
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին երկրի ֆուտբոլի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին խնդրել է չավարտել ելույթներն ազգային թիմի կազմում` հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Մակրին զանգահարել է Լիոնելին և ասել, որ հպարտանում է հավաքականում նրա ելույթներով` կոչ անելով ուշադրություն չդարձնել քննադատություններին»,- հայտարարել է Արգենտինայի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին Մեսսին հայտարարել էր Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի ընտրանուց կրած պարտությունից հետո: