Armsport.am-ը գրում է.
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո լքել է իր պաշտոնը: Երեկ անգլիացիները 1:2 հաշվով զիջել են Իսլանդիայի ընտրանուն:
68-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ սպառվում էր Եվրո-2016-ից հետո:
Ըստ պայմանավորվածության՝ նրա հետ համաձայնագրի ժամկետը կերկարաձգվեր, եթե բրիտանացիները հաջող ելույթ ունենային մրցաշարում: