Վիեննայում քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը


11:10 , 28 հունիս, 2016
ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում՝ Վիեննայում  մեկնարկել է անվտանգության ոլորտի խնդիրներին նվիրված ամենամյա համաժողովը: Այս մասին գրում է «Տասս» գործակալությունը:

Եռօրյա համաժողովի նստաշրջաններից մեկը նվիրված է ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում կոնֆլիկտային իրավիճակներին ու տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցությանը: Ուկրաինայի, Մերձդնեստրի խնդիրների հետ միասին համաժողովի մասնակիցները քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: