Անգամ մաքսատան փարձառու աշխատակիցները շոկի մեջ էին, երբ հայտնաբերեցին որսագողերի այս բեռը: Հանցագործները փորձում էին սահմանն ապօրինի ճանապարհով անցկացնել հազվագյուտ տեսակի մի քանի տասնյակ թութակներ և այլ թռչուններ 1,5 լիտրանոց պոլիէթիլենային շշերի մեջ:
Ամեն մի թռչունի համար հանցագործները պիտի ստանային € 885: Տանջահար ու գրեթե անշնչացած թռչուններն անմիջապես փոխանցվել են անասնաբույժներին, որոնք էլ կարճ ժամանակում բուժել ու իրենց բնական միջավայր են տեղափոխել հազվագյուտ տեսակի այս թռչուններին: