Շիրակի մարզում 19-ամյա քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. կասկածվում է, որ ընկել է ջրառը


08:50 , 28 հունիս, 2016
Հունիսի 28-ին` ժամը 07:05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն երեկոյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Կասկածվում է, որ ընկել է մոտակա Շիրակ ջրառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 7 փրկարար, 4 ոստիկան հարակից գյուղերի բնակիչներ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: