Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար


05:44 , 28 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր, նման եզրակացություն են արել հետազոտողները: 

Գիտնականների կարծիքով՝ սիրելի մուլտֆիլմերի հորինված կերպարները նպաստում են աղջիկների մոտ կանանց մասին պատկերացումների բացասական կարծրատիպերի ձևավորմանը:

Մասնավորապես, «Սառցե սիրտը» ֆիլմից Էլզան անիրական բարակ իրան ունի, ինչպես և այլ մուլտֆիլմերի հերոսուհիները, այդ թվում` նրա քույր Աննան, Ժասմինը «Ալադինից», ջրահարս Արիելը, Մոխրոտը և Սպիտակաձյունիկը: