Համերգի ժամանակ Ադելը հայհոյել է 33 անգամ՝ որպես բողոք հայհոյելու արգելքին


04:12 , 28 հունիս, 2016

Բրիտանացի երգչուհի Ադելը Գլասթոնբերիի փառատոնում տեղի ունեցած 1.5 ժամանոց համերգի ժամանակ հայհոյել է 33 անգամ, հայտնում է The Daily Star-ը: Նա այդպես է վարվել այն բանից հետո, երբ փառատոնը նկարահանող BBC ընկերությունը նախազգուշացրել է, որ բեմից հայհոյել չի կարելի, հայտնում է lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ հանդիսատեսը դրականորեն է արձագանքել երգչուհու վարքին: «Մինչև այսօրվա երեկոն ես նրա հատուկ երկրպագուն չէի: Սակայն, այսօր նա նվաճեց ինձ: Այդպես սրտաբաց, հասարակ և ծիծաղելի: Նրա հայհոյանքn ինձ շատ զվարճացրեց»,- պատմել է Գլասթոնբերիի հանդիսատեսներից մեկը:

«Գլասթոնբերին» Մեծ Բրիտանիայում խոշորագույն երաժշտական փառատոններից և աշխարհում ամենահայտնի ռոք փառատոններից մեկն է: Այն անցկացվում է 1970 թվականից` Սոմերսեթ դքսությունում: