Տեսեք, թե «ում» հետ է ցանկանում ամուսնանալ այս հմայիչ երիտասարդը (photo)


05:24 , 28 հունիս, 2016

Ամերիկացի երաժշտական պրոդյուսեր և իրավաբան Քրիս Սեվյերը ներկայումս փորձում է ապացուցել իր իրավունքը՝ ամուսնանալ Apple-ի Macbook համակարգչի հետ:

Ինչպես հայտնում է The Gawker պարբերականը, տղամարդը փորձում է Ֆլորիդա նահանգում դատական եղանակով ճանաչել սեքսուալ փոքրամասնությունների իրավունքը, որի ներկայացուցիչ է ինքը:

Վերջինս կանանցից ու տղամարդկանցից առավել գերադասում է անշունչ առարկաները:

«Ես ունեմ իրավունք՝ ամուսնանալու իմ նախընտրած սեքսուալ օբյեկտի հետ»,- պնդում է նա:

Ֆլորիդայի դատարանը հրաժարվել է քննել նրա հայցը, սակայն Սեվյերը մտադիր չէ կանգ առնել: Նա փաստաբանական գործունեությունից հեռացվել էր 2011-ին Թեննեսի նահանգում՝ «հոգեկան լուրջ խանգարման պատճառով»: