Բավականին գրագետ արեցին ամեն ինչ թուրքերը


18:00 , 27 հունիս, 2016

Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունները խիստ տևական ժամանակ չէին կարող մնալ ներկա ցածրագույն մակարդակի վրա, ակնհայտ էր։ Մյուս կողմից պարզ էր նաև, որ երկու կողմերն էլ առաջին քայլն անելով «դեմքը չկորցնելու» խնդիր ունեին։ Մտքումս մի քանի անգամ փորձել եմ մոդելավորել, թե ով ու ոնց կարող է անել առաջին քայլը։ Այն սցենարը, որ հրապարակվեց 25 րոպե առաջ, ամենայն հստակությամբ չէի կանխատեսել։
Այսպես,
ա․ Էրդողանը ներողություն խնդրեց սպանված օդաչուի, բայց ոչ բուն ինքնաթիռի խոցման համար (վերնագրին մի՛ խաբվեք, տեքստում այլ բան է գրված),
բ․ լուրը հրապարակվեց «չերեզ» ռուսական կողմ (թուրքերի համար «դեմքը չկորցնելու» մեխանիզմ), ու կարծում եմ՝ թուրքերի կողմից հերքում չի լինի։
Բավականին գրագետ արեցին ամեն ինչ թուրքերը։

Կից նյութն` այստեղ