Հյուսիսային Կորեան հետագայում էլ «կսարսափեցնի» ԱՄՆ-ին


04:23 , 27 հունիս, 2016

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը նամակ է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ, որում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի միջուկային ծրագրի վրա աշխատանքը ԱՄՆ-ին սարսափեցնելու նպատակով, հայտնում է RIA Novwsti-ն:

«Հյուսիսային Կորեան իր տրամադրության տակ պետք է ունենա հարձակողական հզոր միջոցներ, որոնք ԱՄՆ-ի համար մշտական սպառնալիք կներկայացնեն ` ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքից երկրի և նրա ժողովրդի ուժեղ պաշտպանության նպատակով»,- ասված է նամակում:

Դիվանագետի խոսքով` «Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ թշնամական քաղաքականությունը» Հյուսիսային Կորեայում դարձել է ընդունված կարգ, և Հյուսիսային Կորեան իր հերթին «կշարունակի ինքնապաշտպանության համար իր սարսափեցնող միջուկային միջոցները ամրացնելու քայլեր ձեռնարկել»: