Ոստիկանությունը Ստամբուլում գեյ-շքերթը ցրելիս ձերբակալել է գերմանացի պատգամավորին


03:12 , 27 հունիս, 2016

Ստամբուլում թուրք ոստիկանները ձերբակալել են 19 մարդու, այդ թվում՝ Բունդեսթագի պատգամավոր Ֆոլկեր Բեկին և Գերմանիայի 2 քաղաքացու՝ Թաքսիմ հրապարակում գեյ-շքերթը ցրելիս, հայտնում է Reuters-ը:

Բեկը ճշտել է, որ ոստիկանները սկզբում փորձել են իրեն ստիպել հեռանալ, ապա կարճ ժամանակով ձերբակալել են: