Tert.am–ը գրում է.
Վատիկանը պատասխանել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձի այն հայտարարությանը, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «խաչակրի մտածելակերպ» ունի, այն բանից հետո, երբ նա Հայաստան կատարած այցի ժամանակ 1.5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն անվանեց, գրում է Reuters-ը։
«Պապը խաչակիր չէ։ Նա չի ցանկանում պատերազմներ կազմակերպել կամ պատեր շարել, նա ցանկանում է միայն կամուրջներ կառուցել։ Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»,- հայտարարել է Ֆրեդերիկո Լոմբարդին։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իր ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, շեղվելով նախապես պատրաստած խոսքից, հնչեցրել է «ցեղասպանություն» բառը, ինչը ծափահարություններով է ընդունվել ներկաների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ