Կրկին զոհ Ադրբեջանի բանակում


01:36 , 27 հունիս, 2016
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv-ին հունիսի 24-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական բանակում հերթական մահն է գրանցվել, որը կրկին գաղտնի է պահվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։ Զոհվածը՝ Բաքվի Սաբունչիի շրջանից զորակոչված, 1996 թ-ին ծնված Էզզաման Զեյնալզադեն է, որը ծառայել է Ղազախի շրջանի "N" զորամասում։ Զոհվածի հարազատները Meydan Tv-ի լրագրողին բողոքել են, որ ՊՆ-ի ներկայացուցիչներն ասել են, որ չգիտեն թե ինչից է մահացել ասկյար Զեյնալզադեն։ Հուղարկավորությունն էլ գաղտնի են արել և ոչ մի ԶԼՄ-ի տեղյակ չեն պահել։
Հիշեցնեմ, որ չորս օր առաջ նույն Meydan Tv-ին տեղեկացրել էր, որ նախօրեին Ադրբեջանի բանակում գրանցվել էր ևս երկու զոհ, որոնց մասին Զաքիր Հասանովի գերատեսչությունը կրկին լռել էր։