Քլինթոնը մասնակցել է Նյու-Յորքում կայացած Pride գեյ-շքերթին


00:30 , 27 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մասնակցել է Նյու-Յորքում կայացած  ամենամյա Pride գեյ-շքերթին, որպեսզի իր աջակցությունը հայտնի ԱՄՆ-ի  ԼԳԲՏ համայնքին, հաղորդում է CNN-ը։

Մանրամասնվում է, որ նախկին պետքարտուղարը դուրս է եկել իր ավտոշարասյան մեքենաներից մեկից Գրինվիչ-Վիլիջում գտնվող Stonewall Inn գեյ-ակումբի կողքին, որին, ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին երկրի ազգային հուշարձանի կարգավիճակ էր շնորհել։

Հիլարի Քլինթոնին շքերթի ժամանակ միացել էին Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն և Նյու-Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, ինչպես նաև դերասանուհի Սինտիա Նիքսոնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ