Էրդողանը կոչ է արել Թրամփի անունը հեռացնել Ստամբուլի երկնաքերներից. WSJ


23:21 , 26 հունիս, 2016

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անունը հեռացնել Ստամբուլի Trump Towers երկնաքերային համալիրներից, գրում է The Wall Street Journal-ը:

«Նրանք նրա անունը կախել են շենքի վրա, և այժմ այն պետք է արագ հեռացնել»,- ասել է Էրդողանը:

Պարբերականը ճշտում է, որ Թուրքիայի նախագահի խոսքերը վերաբերում են Թրամփին: Բացի դրանից՝ իր ելույթներից մեկում Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկը «Ամերիկայի մուսուլմանների նկատմամբ հանդուրժողականություն չունի»: