Ստամբուլում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել միասեռականների ցույցը ցրելու համար


21:33 , 26 հունիս, 2016

Ստամբուլի կենտրոնում Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել միասեռականների շքերթ անցկացնել փորձող ակտիվիստների դեմ՝ տեղեկացնում է Reuters-ը:

Ի պաշտպանություն ԼԳՏՊ միության երթը անց է կացվում 2003-ից սկսած ամեն տարի: Երթը տեղափոխել են ուրբաթ օրը, չնայած դրան՝ հարյուրավոր ոստիկաններ ուղարկվել են Թաքսիմ հրապարակ:

Ցուցարարների խոսքերով՝ մոտ յոթ ակտիվիստ ձերբակալվել է: Որոշ փողոցներ փակ են եղել երթևեկության համար: