Brexit-ը որևէ կերպ չի անդրադառնա ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների վրա. Քերի


20:15 , 26 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ կշարունակի սերտորեն համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ, Brexit-ը որևէ կերպ չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին այսօր Հռոմում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: 

«Միացյալ Նահանգները կշարունակի պահպանել հատուկ և սերտ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ»,- ասել է Քերին Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ավարտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ