Բրիտանացի 5 «ստվերային» նախարար հրաժարական են տվել


18:58 , 26 հունիս, 2016

Մեծ Բրիտանիայի «ստվերային» 5 նախարար կիրակի օրը հրաժարական են տվել` Լեբյորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ անհամաձայնության պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:

Արտաքին գործերի «ստվերային» նախարար Հիլարի Բենի ազատվելուց հետո հրաժարական են տվել առողջապահության «ստվերային» նախարար Հայդի Ալեքսանդերը, Շոտլանդիայի հարցերով «ստվերային» նախարար Յան Մարեյը, երիտասարդության գործերով «ստվերային» նախարար Գլորիա դե Պյերոն, տրանսպորտի «ստվերային» նախարար Լիլիան Գրինվուդը, և կրթության «ստվերային» նախարար Լյուսի Փաուելը: