Tert.am-ը գրում է.
Այս օրերին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից ակտիվ լուսաբանվող թեմաներից մեկը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցն է: Բրիտանական The Daily Mail պարբերականըկաթոլիկների հովվապետի դեռևս չավարտված եռօրյա այցի ամենաուշագրավ պահերն ի մի է բերել՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք:
Բրիտանական աղբյուրը լուսանկարներով անդրադարձել է Հռոմի պապին օդանավակայանում դիմավորելու արարողությանը, նրա՝ Սուրբ Էջմիածին կատարած այցելությանը, Գյումրիում մատուցած պատարագին, Երևանի Հանրապետության հրապարակում կայացած միջեկեղեցական աղոթքին, Նոյան տապանի փոքրիկ կրկնօրինակի շուրջ ստեղծված ուշագրավ բեմականացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ