ԵՄ-ն պետք է ամրապնդի պաշտպանական մեխանիզմները. Մոգերինի


13:24 , 26 հունիս, 2016

Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը հարցականի տակ է դնում համաեվրոպական պաշտպանության ամրապնդման հարցը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Corriere della Sera-ում հրապարակված հարցազրույցում:

«ԵՄ-ին անհրաժեշտ է մշակել իր սեփական անկախ անվտանգության համակարգը: Դա կարելի է անել եվրոպական գիտելիքների կիրառման և նոր տեխնոլոգիաների և արդյունաբերության բնագավառում իրավասության ճանապարհով», հայտարարել է Մոգերինին: Նա ենթադրել է, որ յուրաքանչյուր երկիր կկարողանա իր ռազմական բյուջեի 20%-ը ուղղել պաշտպանական ոլորտի հետազոտական նախագծերին:

Մոգերինին հայտնել է, որ այդ հարցը մտադիր է բարձրացնել ԵՄ երկրների առաջնորդների հունիսյան գագաթնաժողովում: