Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքների սկիզբը դրեցին «կարճ ու կիսատ» օրհներգով


15:20 , 4 փետրվար, 2013

Այսօր ձմեռային արձակուրդից հետո պետական օրհներգի ներքո սկսվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքները: Գրանցվել է 116 պատգամավոր: Օրհներգը հնչեց բավականին կարճ, եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչու «հիմնը երգեցին կարճ, կիսատ», քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով օրհներգի կրճատ տարբերակ հնչեցնելը նախատեսված չէ:
ԱԺ նախագահը այդպես էլ չպատասխանեց պատգամավորի հարցին...