Պապը եկավ ասելու՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ եւ ՍԵր, սա է մեր բոլորի հոգիների, մտքի եւ սրտի կարիքը


10:20 , 26 հունիս, 2016
Առավոտ լուսո
Լվանալ մեր ժողովրդի ոտքերը եւ ջուրը խմել

Միտքս մեկ բանի մասին է, Պապը իր այցով մեզ զմեզ ցուցանեց, մեր հոգիներում բացահայտեց մեզ այն կարիքը, որ ունենք յուրաքանչյուրս եւ բոլորս միասին, ու այդ կարիքը՝ սիրո, միաբանության, խաղաղության, մեղքերի բեռից ազատվելու, հավատալու, սիրելու եւ սիրվելու, գուրգուրանքի եւ ջերմության կարիքն է, չեմ ասում՝ պահանջը, մենք պահանջներ չենք կարողանում դնել, մենք զգացմունքային դաշտից չենք կարողանում հեռանալ, մենք միայն ու միայն կարիք ունեն այս բաների, նորածին երեխայի պես, փոքրիկ մանկան պես, ծեր մարդու պես, Պապը եկավ ու ցույց տվեց, թե ինչպիսին պիտի լինի հավատավոր ժողովուրդը եւ ինչպիսին պիտի լինի եկեղեցու ծառան․․․
Ամեն ինչ արվել է հոյակապ, կազմակերպչական մասում չկան թերություններ, ոսկերչական ճշգրտությամբ գտնված լուծումներ են, շնորհակալ եմ։
Մնում է, որ Պապի մեկնելուց հետո մեզանում ամեն ինչ ոչ թե ավարտվի այլ՝ սկսվի եւ մենք, իշխանավոր թե իշխանություն, ընդդիմություն թե այլընտրանք, միասին համերաշխ ու սիրով լվանանք մեր ժողովրդի ոտքերը եւ խմենք այդ ջուրը։
Պապը հենց սա էր մեզ ուսուցանում, եկավ հենց սա ասելու՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ եւ ՍԵր, սա է մեր բոլորի հոգիների, մտքի եւ սրտի կարիքը, պիտի հասնենք սրան տալով ու տրվելով․․․․