17:06 , 25 հունիս, 2016
Ադրբեջանական գերությունից վերադարձած, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, ով մեղադրվում է 17-ամյա աղջկա սպանության մեջ, վերջին շրջանում բնակվում էր Երևանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը:
«Ինքը նույնիսկ գյուղում չէր ապրում, չեմ կարող ոչ մի բան ասել, Երևանում էր ապրում, էս երկու օրն էր եկել գյուղ, իրա տան հարևանն էր (սպանվածը –Tert.am) »,-ասաց Կամո Չոբանյանը:
Վերջինս հրաժարվեց պատասխանել հարցին, թե վերջին շրջանում նկատե՞լ էր Արսենի մոտ տարօրինակություններ:
Նշենք, որ ոստիկանությունը հաստատել էր, որ երեկ` ժամը 23.55-ին, Արսեն Խոջայանը հայտնաբերվել էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում 1999 թ. ծնված Աստղիկ Հանիսյանին դանակահարելու կասկածանքով: Հունիսի 25-ին` ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ