Tert.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի հետ:
Ըստ այդմ` Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:
Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ