Երբեք չմոռանալ և չնվազեցնել կարևորությունը. ABC News-ն անդրադարձել է Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցին


15:46 , 25 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, շաբաթ օրն այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կոչ է արել ողջ աշխարհին չմոռանալ և չնվազեցնել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների կարևորությունը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ մինչ այդ՝ ուրբաթ օրը, նա դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, գրում է ABC News-ը:

 

Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և գլխիկոր կանգնել՝ լուռ աղոթելով անմար կրակի առաջ՝ երգչախմբի ձայների ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ