Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ


15:38 , 25 հունիս, 2016

232293734ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: