Tert.am-ը գրում է.
Երեկ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի ոստիկանության բաժնի աշխատակիցը:
«17-ամյա Աստղիկ Հ.-ի սպանության մեջ կասկածվում է Արսեն Խոջոյանը, սակայն ես հստակ ոչինչ չգիտեմ»,-այս մասին Tert.am-ին հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Աստղիկ Հ.-ի մայրը երկու տարի առաջ ամուսնացել և բնակություն էր հաստատել Վերին Կարմիրաղբյուրում, նրա հետ այնտեղ էր տեղափոխվել նաև 15-ամյա Աստղիկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ