Նարեկացին սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ. Հռոմի պապ


12:24 , 25 հունիս, 2016

 Նարեկացին սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ. Հռոմի պապՀռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցող Սուրբ Պատարագի ժամանակ հանդես եկավ ելույթով: Նա, խոսելով Նարեկացու մասին, նշեց. «Նա կարապետ և մարգարեն էր աստվածային ողորմության, դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան: Նա ամեն ինչ վերածում է աստվածային սիրո վստահ պաղատանքի` հաստատելով, որ Աստված պարգևների բաշխողն է, ուրախության թռիչք, անհամեմատելի քնքշություն, հորդառատ ողորմություն: Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես` կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ»: