Արևմտյան Վիրջինիա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասնում է 18-ի


02:58 , 25 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ամերիկյան Արևմտյան Վիրջինիա նահնգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, հաղորդում է AP-ն։

Ինչպես հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Քրիս Սթեյդելմանը, բուժաշխատողները հաստատել են 14 մարդու մահվան դեպք, բայց տեղի շերիֆները և փրկարարները հաղորդել են նոր զոհերի մասին։

Ըստ գործակալության տվյալների՝ ավերվել է ավելի քան 100 տուն, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհվածների թիվը ավելանալու է։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ