Charlie Hebdo երգիծական պարբերականը յուրովի է անդրադարձել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեին


02:19 , 25 հունիս, 2016

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականը յուրովի է անդրադարձել Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներին: Պարբերականի ֆեյսբուքյան էջում թեմայի շուրջ հրապարակված ծաղրանկարներից մեկին կցվել է հետևյալ խորագիրը՝ «43 տարի տևած ամուսնությունից հետո Բրիտանիան որոշել է բաժանվել Եվրոպայից», իսկ նկարում պատկերված տղամարդը (Բրիտանան) դիմում է կնոջը (ԵՄ-ին)՝ «Ես վերադառնում եմ՝ ապրելու մայրիկի մոտ»....
Նույն թեմայով շատ ավելի դիպուկ, բայց գռեհիկ ծաղրանկարը պարզապես չեմ հրապարակում՝ ցենզուրայի թույլատրելի սահմանները չանցնելու նկատառումով...