Եվրո-2016. Իսլանդիայի թիմի մարզաշապիկների վաճառքն աճել է 18 անգամ


00:01 , 25 հունիս, 2016

islandiaAraratnews.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հաջող մրցելույթից հետո Իսլանդիայի ազգային հավաքականի մարզաշապիկների վաճառքն աճել է 18 անգամ, հաղորդում է Goal.com: Տվյալները տրամադրել է սկանդինավյան երկրներում եւ Իսլանդիայում մարզահագուստի խոշորագույն մատակարար Unisport ընկերությունը: Իսլանդիայի հավաքականի մարզաշապիկները ընկերության կայքում ամենաշատ վաճառվող առաջատար վեց ապրանքների թվում են:

Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ առաջին անգամ դուրս եկած Իսլանդիայի հավաքականը նվաճել է նաեւ 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 27-ին Նիցայում իսլանդացիները կմրցեն Անգլիայի հավաքականի հետ: