Հարսանեկան բոլոր զույգերը ցանկանում են, որ իրենց այս 9-ամյա աղջիկը լուսանկարի


23:50 , 24 հունիս, 2016

Յուրաքանչյուր հարսանեկան զույգ փնտրում է այնպիսի լուսանկարիչ, որը կֆիքսի հարսանեկան օրվա բոլոր հրաշալի պահերը: Իսկ ինչ տարբերություն, լուսանկարիչը 9 տարեկան կլինի, թե՝ 29:

Ռեժինա Ուայլին 3 տարեկան էր, երբ սկսեց հետաքրքրվել լուսանկարչությամբ և օգնել իր հորը՝ ժամանակի հանրահայտ լուսանկարիչներից մեկին:

Վերջերս Ռեժինայի ընտանիքի ծանոթներից մեկը խնդրել է նրան հոր հետ միասին լուսանկարել իր հարսանիքը: Արդյունքն ուղղակի հրաշալի էր, և այժմ շատ զույգեր ցանկություն են հայտնում  իրենց հարսանիքներն անմահացնել փոքրիկ աղջնակի լուսանկարներով:

Իրականում Ռեժինան երազում է հայտնի դիզայներ դառնալ, սակայն բոլորը հավատացած են, որ նա նաև հիանալի ու պրոֆեսիոնալ լուսանկարիչ կդառնա:

Ձեզ ենք ներկայացնում իննամյա աղջնակի՝ պսակադրության ընթացքում կատարած շլացուցիչ լուսանկարները:

Առաջին 2 լուսանկարներում պատկերված է հենց ինքը՝ Ռեժինան: