Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում հնչեցրել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչը կարող է զայրացնել Թուրքիային. Reuters


23:16 , 24 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, շեղվելով նախապես պատրաստած տեքստից, ուրբաթ օգտագործել է «ցեղասպանություն» բառը` խոսելով 1915 թվականի հայոց կոտորածների մասին: Այս մասին գրում է Reuters-ը` հիշեցնելով, որ Պապի այս բնութագրությունը դեռ մեկ տարի առաջ բարկացրել էր Թուրքիային:

Հայաստանի Նախագահին և դիվանագիտական կառույցներին ուղղված խոսքում Ֆրանցիսկոս Պապը կիրառել է «Մեծ Եղեռն» հայկական տերմինը, սակայն ավելի ուշ իր խոսքում ավելացրել է «այդ ցեղասպանությունը» արտահայտությունը` խոսելով «անցյալ դարի աղետների ցավալի շարքից առաջին աղետի» մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ