ԱՄՆ-ն հարգում է բրիտանացի ժողովրդի կարծիքը, երկու երկրների հարաբերությունները չեն փոխվի. Օբամա


20:36 , 24 հունիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում՝ փոխանցում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։

«Միացյալ Թագավորության ժողովուրդն արտահայտել է իր կարծիքը, մենք հարգում ենք նրանց որոշումը։ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև առանձնահատուկ հարաբերութունները կպահպանվեն»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ դա վերաբերվում է նաև ԱՄՆ-ԵՄ համագործակցությանը։