G7-ի նախարարները նախազգուշացրել են արժութային շուկաների համար Brexit-ի «բացասական հետեւանքների» մասին


20:22 , 24 հունիս, 2016

g7Araratnews.am-ը գրում է.

G7-ի երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են արժութային շուկաների համար Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր «բացասական հետեւանքների» մասին:

Հունիսի 24-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Մենք ընդունում ենք, որ չափազանց մեծ անկայունությունը եւ փոխարժեքների անկանոն փոփոխությունը կարող են իրենց հետեւից բացասական հետեւանքներ բերել տնտեսական եւ ֆինանսական կայունության համար»,-ասված Է հեռուստախորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ, որի ընթացքում նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: