Պաշտոնի համար երբեք չեմ աղոթում. Վարդան Ղուկասյանը Գյումրու ընտրությունների համար աղոթելու մասին


19:26 , 24 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Վաղը Գյումրու Վարդանանց հրապարակում աղոթք և պատարագ կմատուցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Վարդանանց հրապարակ մուտքը գյումրեցիների համար միայն հրավիրատոմսերով է:

Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, վաղը հրավիրվա՞ծ եք Հռոմի պապի հետ հանդիպմանը և աղոթքին:

- Ցավոք սրտի, ես հրավիրված չեմ, բայց ինձ հրավիրել է Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի կողմից: Ես կգնամ Էջմիածին, վաղն էլ կաշխատեմ, եթե հրավիրատոմս ճարեմ, իմ կառուցած հրապարակում մասնակցեմ հանդիպմանը:

- Ասվում էր, որ Վարդանանց հրապարակը նաև Ձեր անունով էր անվանակոչվել:

- Թեկուզ էդպես, իմ դրած, իմ սարքած քաղաքապետարանով, եկեղեցիներով:

- Միտո՞ւմ եք տեսնում, պարոն Ղուկասյան, որ Ձեզ չեն հրավիրել:

- Ես չգիտեմ, ինձ հետաքրքիր էլ չի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ