Գերազանցիկ մի եղեք ու դիպլոմների հետևից մի գնացեք


10:31 , 24 հունիս, 2016

Ոնց եմ ցավակցում գերազանցիկներին:

Նրանք դեռ չգիտեն, որ ավարտելուց հետո մեկա գործ չեն ունենալու, նրանք դեռ չգիտեն, որ գերազանցիկությունը կապ չունի հաջողակ լինելու հետ, նրանք դեռ չգիտեն, որ մեր կրթական համակարգում հաջողության հասնելը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է իրական կյանքում հաջողություն հասնելուն, նրանք դեռ չգիտեն, որ այն գիտելիքները, որոնք սովորում են օր ու գիշեր, կամ ի սկզբանե բանի պետք չեն կամ էլ ավարտելուց արդեն բանի պետք չի գալու, քանի որ ամեն ինչ արագ է փոփոխվում, նրանք դեռ չգիտեն, որ այդ ինֆորմացիան (հիմնականում ինֆորմացիա, ոչ թե գիտելիք), որը կլանում են դասերի ընթացքում, պետք չի գալու, նրանք դեռ չգիտեն, որ ավելի լավ է երեքներով սովորել, բայց փորձ ստանալ իրական աշխատանքում, նրանք դեռ չգիտեն, որ լավագույն տարիները անպետք ինֆորմացիա հիշելու փոխարեն ավելի լավ է փորձ ձեռք բերեն ու ապրեն և այլն:

Կարճ ասած գերազանցիկ մի եղեք ու դիպլոմների հետևից մի գնացեք, դա ես ասում եմ որպես չորս բարձրագույն դիպլոմ ունեցող մարդ