Գերմանիայի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը


15:40 , 23 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-Գերմանիայի Twiter-ի պաշտոնական էջը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ