Ինչ նվեր է նախատեսել Հայ առաքելական եկեղեցին Հռոմի պապի համար


13:14 , 23 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է նվեր մատուցել Հռոմի պապին. Tert.am-ի հետ զրույցում ասաց Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

«Եկեղեցին Հռոմի պապին սուրբ հաղորդության սկիհ է նվիրելու, որով սուրբ պատարագ ենք մատուցում: Բավական գեղեցիկ սկիհ է, որի մի կողմում պատկերված է Վատիկանը, մյուս կողմում՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, երկու հիմնադիր առաքյալները՝ սուրբ Թադեոսը և սուրբ Պետրոսը: Այս նվերները սիրո և եղբայրության նմուշ են երկու եկեղեցիների միջև»,-ասաց  Տ. Զաքարիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ