Wnews.am-ը գրում է.
Ջիջի Հադիդը մեր օրերի ամենահայտնի եւ պահանջված մոդելներից է։ Այսօր 21-ամյա գեղեցկուհին հայտնվում է ամենաճանաչված ամսագրերի շապիկներին, ցուցադրում հեղինակավոր դիզայներների զգեստները, գովազդում ճանաչված ապրանքանիշեր։ Նրա հաջողության գրավականը համաչափ մարմինն ու մանկական, նուրբ դիմագծերն են։
Ի դեպ, Ջիջիի մայրիկը նախկինում մոդել Իոլանդա Ֆոսթերն է, ումից էլ Ջիջին ժառանգել է իր գեղեցիկ արտաքինը։ Լավ գենետիկայի եւ խնամվածության շնորհիվ էլ Ջիջին իր արտաքինով միշտ փայլում է։
Ջիջիին վստահորեն կարելի է անվանել մեր օրերի fashion-ինդուստրիայի ֆենոմեն։
Wnews.am-ը ներկայացնում է Ջիջի Հադիդի խնամքի գաղտնիքները.
Մաշկ. Ինչպես հայտնի է բազմաթիվ մոդելներ միշտ առնչվում են նույն խնդրին. մաշկը տուժում է մեծ քանակությամբ գրիմից։ Այդ պատճառով էլ Ջիջին մեծ ուշադրություն է դարձնում մաշկի խոնավեցնող միջոցներին, որոնք օգնում են մաշկին թարմություն հաղորդել։
«Ես օգտագործում եմ խոնավեցնող շատ միջոցներ։ Նորաձեւության շաբաթների ընթացքում ստիպված եմ լինում շատ գրիմ օգտագործել, որից հետո մաշկս սկսում է չորանալ»,- պատմում է մոդելը։ Մաշկի խնամքի նրա սիրած ապրանքանիշերն են Intensive Repair Very Dry Skin Lotion, Eucerin-ի խոնավեցնող լոսյոնները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ