Զուրաբյանը փորձում է մանիպուլացնել հանրությանը ու հանդես է գալիս` որպես իշխանության մոլի թշնամի


14:14 , 22 հունիս, 2016

Արդեն տևական ժամանակ իշխանությունների հետ սիլի-բիլի անող Լևոն Զուրաբյանը, հանկարծ հիշել է իր թունդ ընդդիմադիր աղջիկ վախտերը:

Իշխանության սցենարով ընթացող «4+4+4» գլամուր ձևաչափի միջոցառումները, կարծես թե, պիտի վերջնականապես սպառեին Զուրաբյանի միջի խիստ ընդդիմադիրին... գուցե և սպառել են, ով գիտե... տրամաբանական խոտանն առաջանում է այն ժամանակ, երբ այսքանից հետո Զուրաբյանն իր Ֆեյսբուքյան էջով փորձում է մանիպուլացնել հանրությանը ու հանդես է գալիս` որպես իշխանության մոլի թշնամի:

«4+4+4» տխրահռչակ հարթակում իր անմիջական համակարգող Դավիթ Հարությունյանի մասին (հավանաբար համաձայնեցնելուց հետո) թեթև քննադատություն է գրել ու հպարտ-հպարտ ֆեյսբուքյան գովազդ է «boost» արել:

Երևի կրտսեր Լևոնին չեն սովորեցրել, որ հղիության ամենաթեժ շրջանում կույս ձևանալը, մեղմ ասած, համոզիչ չէ: Հանրությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել նման սուբյեկտների նկատմամբ: Վստահ եմ` Զուրաբյանի այս հնարքը աշխատելու շանսեր չունի. այն շատ-շատ մոտիվացնի իրենց նեղ «կռուգի» ֆանատիկոսներին: