Իրավիճակը Թուրքիայում


10:01 , 22 հունիս, 2016
Մուշ քաղաքում և հարակից գյուղերում հունիսի 22-ի ժամը 00:00-ից հայտարարվել է պարետային ժամ և անցագրային ռեժիմ:
Շըրնաք նահանգի Էլքեմ բնակավայրում բախումներ են եղել թուրքական անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև, զոհվել է երեք թուրք ուժային:
Բինգյոլի Սաղգյոզե և Գեյիքերե բնակավայրերում հայտարարվել է պարետային ժամ:
Թուրքիայում ընդհանուր առմամաբ իրավիճակը շարունակվում է մնալ անկայուն: Այն բնակավայրերը, որոնք ավիահարվածներից հետո դարձել են ավերակներ, բնակչություն չկա, հետևաբար այդ նախկին բնակավայրերում հակամարտություն չկա, փոխարենը հակամարտությունը տեղափոխվել է նոր բնակավայրեր: