Արտաքինից այս տունը նման է սովորական ավտոտնակի, իսկ արժեքը՝ 29 միլիոն դոլար. ներս մտելուն պես՝ կհասկանաք, թե ինչու (լուսանկարներ)


05:13 , 22 հունիս, 2016

Աշխարհում ամեն ինչ չէ, որ մեր պատկերացրած չափանիշներին համապատասխան տեսք ունի: Վերցնենք օրինակ Նյու Յորքում գտնվող այս տունը: Նայում ես և մտածում. Իսկ ինչի՞ համար, հանուն ինչի՞ վճարես 29 միլիոն դոլար:

Սկսենք նրանից, որ կան մինիմում երկու մանրուքներ. Առաջին՝ «դղյակը» գտնվում է Upper East Side-ի ամենակենտրոնում, իսկ դա ամենամոդայիկ և ամենաթանկ թաղամասն է: Երկրորդ՝ տունն ունի երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, և դա մեծ առավելություն է, քանի որ կենտրոնում ավտոտնակի հարցը շատ լուրջ է:

Բայց սա դեռ ամենը չէ: Վերադառնանք տան արտաքին տեսքին. Հիշենք ժողովրդական ասացվածքը. «Ամեն փայլուն բան ոսկի չէ»:

Տվյալ դեպքում այն կիրառվում է հակառակ իմաստով: Առաջարկում ենք ձեզ համոզվել դրանում:

Նշենք, որ տունը նախատեսված է մեկ ընտանիքի համար: