Բրազիլիայում սպանել են Օլիմպիական կրակի հերթափոխին մասնակցող հովազին


03:20 , 22 հունիս, 2016
Tert.am–ը գրում է.

Բրազիլացի զինվորականները ստիպված են եղել կրակել հովազի վրա, որը մասնակցել է օլիմպիական կրակի հերթափոխին։

El Nuevo Herald-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մանաուս քաղաքում, երբ Ժումա հովազը կարողացել է դուրս գալ իր վանդակից և փորձել է հարձակվել զինվորներից մեկի վրա։

Նշվում է, որ սկզբում նրա վրա թմրեցնող նյութերով են կրակել, սակայն դա արդյունք չի տվել և զինվորականները ստիպված են եղել հրազեն կիրառել, որպեսզի կանգնեցնեն վայրի կենդանուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ