Առաջին հայացքից՝ սովորական գուլպա է. երբեք չեք կռահի, թե ինչ գաղտնիք է պարունակում այն իր մեջ (լուսանկարներ)


03:44 , 22 հունիս, 2016

Հագուստ արտադրող Ministry of Supply ընկերությունը պլանա վորում է Atlas գուլպաների արտադրություն, որոնց առանձնահատկությունն այն է, որ դրանք ստեղծվել են սուրճի հավելումով:

Սուրճը օգնում է ոտքերին թարմ մնալ նույնիսկ երկար աշխատանքային օրվանից հետո և կանխում է վատ հոտը՝ մաքրելով ու կլանելով այն: Դրա հետ մեկտեղ, հենց գուլպաները սուրճի հոտ բացարձակապես չունեն:

Դրանք պատրաստված են բամբակից և պոլիէսթերից, որոնց ավելացվել է մշակված բովված սուրճ, որից հեռացված է սուրճի յուղը: Մեկ զույգ գուլպայի պատրաստման համար ծախսվել է մոտավորապես 8 հատիկ սուրճ:

Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ Atlas գուլպաները կլանում են հոտը շատ ավելի արդյունավետ, քան սովորական բամբակե գուլպաները: Ներկայումս Ministry of Supply ընկերությունը միջոցներ է հավաքում իր արտադրանքի վաճառքի համար: