Թուրքիայում հայ համայնքը պատանդ է. Կիրո Մանոյան


18:52 , 21 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում նշել էր, թե Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը հարուցել է խոր ափսոսանք:

Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, ինչ պետք է անել Աթեշյանի դեմ, պետք է անել ոչ թե Հայաստանից կամ Սփյուռքից, այլ Թուրքիայի հայ համայնքը պետք է անի, որովհետև ի վերջո Աթեշյանը համայնքի անունից է խոսում:

«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք միշտ պետք է նկատի ունենանք և չմոռանանք, որ Թուրքիայում հայ համայնքը պատանդ է: Հիմա, արդյոք, դա արդարացնո՞ւմ է այն, ինչ-որ արեց Աթեշյանը, իմ կարծիքով՝ ոչ»,-ասաց նա և նկատեց, որ նա առաջին և վերջին հոգևորական ղեկավարը չէ, որ նման ճնշումների է ենթարկվել, սակայն ուրիշներն ավելի սկզբունքային կեցվածք են ունեցել:

Կիրո Մանոյանը գտնում է, որ մենք դրսից պարզապես պետք է շեշտենք, որ սա ևս մեկ փաստ է՝ Թուրքիայում հայ համայնքում պատանդ լինելու վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ