ԼՂՀ–ն պահանջում է բանակցություններին լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում. ԼՂՀ վարչապետի հարցազրույցը Взгляд-ին


17:36 , 21 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ղարաբաղյան կողմը պահանջում է բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում։
 
«Մենք պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում, ինչի հետ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ նրա կողմից ոչ կառուցողական մոտեցումն այդ հարցում մշտապես հետաձգում է Ղարաբաղյան հկամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիարժեք մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ որոշվում է անմիջականորեն Ղարաբաղի հարցը, և Ղարաբաղի բնակչությունը պետք է համաձայնություն տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակի վերաբերյալ»,- ասել է նա:
 
Լրատվամիջոցի թղթակիցը նշել է, որ ինչպես հետևում է ոչ պաշտոնական հաղորդագրություններից, «Լավրովյան ծրագիրը» նախատեսում է Հայաստանի տնտեսական արգելափակման չեղարկում և խաղաղապահների տեղակայում ԼՂ-ում՝ «ադրբեջանական 5 շրջանների վերադարձի դիմաց»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս պահանջել է դադարեցնել «անհիմն խոսակցությունները»՝ ասելով, որ Ղարաբաղում ոչ մի հող չի հանձնվի: Թղթակիցը հարցրել է ԼՂՀ վարչապետին, թե ինչու, նրա կարծիքով, ոչ ռուս, ոչ այլ խաղաղապահներ չեն կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը «հինգ շրջան վերադարձնելու դեպքում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ