Մեկ քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն. Էդուարդ Շարմազանովը Սանկտ–Պետերբուրգի հանդիպման մասին


14:14 , 21 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական մասնակցության, Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում, սակայն, այն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 «Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ, Ալիևը նախորդ օրն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել: Բայց, կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց ունենանք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ