Երկու երկրների մակարդակով 50 միլիոնի ապրանքաշրջանառությունը շատ ցածր ցուցանիշ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


12:12 , 21 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայ-ֆրանսիական հարաբերությունները ինչպես միշտ գտնվում են բարձր մակարդակ վրա. այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նա նշեց, որ քաղաքական երկխոսության մակարդակը բարձր շեմի վրա է գտնվում և վերջին շրջանում ապակենտրոնացման է գնում։

Դեսպանը նշեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն իր գործունեությունը  հիմնում է երեք կարևոր առանցքների վրա, որոնցից առաջինը տնտեսական հարաբերությունների զարգացումն է:

«Հիսուն  միլիոն ապրանքաշրջանառությունը երկու երկրների մակարդակով շատ ցածր ցուցանիշ է, որը չի համապատասխանում ֆրանս-հայկական քաղաքական և մշակութային ոլորտում գրանցած ընդհանուր համայնապատկերին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ